Աննա Ժամկոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամկոչյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշվում է վարչապետի որոշման մեջ։