Արայիկ Հարությունյանը ցավակցել է գիշերը վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է գիշերը վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։Այս ծանր պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը», – գրել է նա։