ՌԴ ԳՇ պետը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում կենտրոնացած են հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում՝ գերիների վերադարձի ուղղությամբ

Ðîññèÿ. Ìîñêâà. Íà÷àëüíèê Ãåíåðàëüíîãî øòàáà Âîîðóæåííûõ ñèë ÐÔ – ïåðâûé çàìåñòèòåëü ìèíèñòðà îáîðîíû ÐÔ Âàëåðèé Ãåðàñèìîâ âî âðåìÿ çàñåäàíèÿ êîëëåãèè âîåííîãî âåäîìñòâà â Ìèíèñòåðñòâå îáîðîíû ÐÔ. Àëåêñåé Åðåøêî/ïðåññ-ñëóæáà Ìèíîáîðîíû ÐÔ/ÒÀÑÑ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողները հիմա կենտրոնացած են ռազմագերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը, գրում է Factor.am-ը։

«Հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողությունից զատ՝ մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ, դրա հետ մեկտեղ, հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները»,- ասել է Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ ճեպազրույցում։

Այդ առաջադրանքներից հիմնականը նա անվանել է «տարածքների և օբյեկտների ականազերծումը, պատանդների ու ռազմագերիների վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, հումանիտար բեռների տեղափոխման անվտանգության ապահովումն ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»։

«Ռուսական ԶՈՒ-ն շարունակում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը։ Լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի պահպանման համար ռուս խաղաղապահները կազմակերպել են դիտակետերում հերթապահություն ու պարեկություն՝ խաղաղապահ առաքելության գործողության տարածքում»,- ասել է Գերասիմովը։
Նա նաև հիշեցրել է, որ «հրադադարի ու բոլոր ռազմական գործողությունների լրացուցիչ վերահսկման համար այս տարվա հունվարից Ակնայում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը»։