Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին լքել Ուկրաինան

Իրաքի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Կիևում դեսպանատան աշխատակիցներին՝ օգտվել ամենամյա արձակուրդից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ:

«ԱԳՆ-ն Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրադրության պայմաններում իր անհանգստությունն է հայտնում այդ երկրում իրաքյան համայնքի անվտանգության առնչությամբ և կոչ է անում իրաքցիներին լքել ուկրաինական տարածքը, ինչպես նաև հորդորում քաղաքացիներին հանուն սեփական անվտանգության խուսափել այդ երկիր այցելությունից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում արաբական հանրապետության դեսպանության աշխատակիցներին «օգտվել ամենամյա արձակուրդից այնպես, որպեսզի ապահովվի դիվանագիտական առաքելության անդամների անվտանգությունը»: