Չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ՝ Արցախում

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: 

Զգուշացնում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: