Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։

Հաջորդ օրը նորընծաները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կարժանանան քահանայական օծմանն ու ձեռնադրությանը: