Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ուղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Զելենսկի, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն»,-նշված է ուղերձի տեքստում։

https://www.facebook.com/armembukraine/posts/592389641439261