Պատերազմում երկու ոտքը կորցրած Արամը պրոտեզավորվեց և քայլելով գնաց տուն. Արմեն Մուրադյան. Տեսանյութ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատերազմում երկու ոտքը կորցրած Արամը քայլելով գնում է տուն:

«Արամը պրոտեզավորվեց և քայլելով գնաց տուն…Արամ Արզումանյանը պատերազմի ժամանակ կորցրել է երկու ոտքը: Պրոթեզավորումից հետո խնդրեց մի քանի ժամով տուն գնա, որպեսզի քայլելով մտնի տուն ու անակնկալ մատուցի մորը», -գրել է Մուրադյանը:

https://www.facebook.com/650745045088039/videos/539051963727576