Ջաբրայիլը գրավելու մասին Ադրբեջանի տեղեկությունը բացարձակ սուտ է. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է.

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:

Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»: