Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերը խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն․ խոսնակ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադեվոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։

Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։

Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»։