Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ, ֆեյսբուքում գործող Estrella Blanco էջը հրապարակել է զինվորների լուսանկար՝ շեշտելով, որ վերջիններս պատերազմից փախչող հայեր են, որոնք ենթարկվում են խոշտանգումների։

Տեղեկացնում ենք, որ այս լուրը տարածվում է կեղծ օգտատիրոջ կողմից, իսկ գրառումը ադրբեջանական հերթական ապատեղեկատվություն է»։