Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան այսուհետ կգործի նոր հասցեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին շուկան բացվել է «Դալմա» առևտրի կենտրոնի հարակից տարածքում:

«Տեղափոխման պատճառը եղել է այն, որ կայանման խնդիր կար, տեղակայքում բնակելի շենքեր էին և այս աժիոտաժը երբեմն խանգարում էր շենքի բնակիչներին: Տարածքը ֆերմերներին տրամադրվել է անվճար հիմունքներով: Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ եղավ, որպեսզի նաև նոր գույք տրամադրվի մեր ֆերմերներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Շուկայի նոր տարածքն ընտրվել է նախարարության և ֆերմերների համատեղ քննարկումների արդյունքում: