Տիգրան Ավինյանը դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին. այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տիգրան Ավինյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ջրել «Հիշատակի պուրակում» նախկինում իր տնկած եղևնին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։