Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար

Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

Նշենք, որ Արա Այվազյանը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։