Հրդեհից զոհված զինվորի հայրը պնդում է՝ տղաները խնդիր են ունեցել կապիտանի հետ.«Ազատություն»

Զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած զինվորների հարազատներն արդար քննություն են պահանջում ու տարակուսում՝ ինչո՞ւ դեպքից մոտ մեկ շաբաթ անց դեռ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան։

Տարբեր վարկածներ են պրպտում, ընդ որում՝ որևէ մեկը չի համընկնում պաշտոնականի հետ, թե կեսգիշերին 28-ամյա կապիտանը փորձել է վառարանը բենզինով թեժացրել, ինչից էլ ծագել է 15 զինվորի կյանք խլած հուժկու հրդեհը։

«Էդ հնարավոր չի… Դու գիտես, որ էդ բենզինը բոց ա տալու։ Հո դու ինքնասպա՞ն չես։ Խելացի մարդի չի կարա տենց բան անի։ Եթե ես փորձեմ բենզինով փեջ վառեմ, ուրեմն գիտեմ, որ էս տունը չկա», – ասում է հարազատներից մեկը։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.