Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ֆակտորը»` հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին։

Ըստ աղբյուրի, նորհավորական հեռագրում Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ են կուտակել:

«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում ինտեգրման պրոցեսների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ըստ աղբյուրի,  նշել է ՌԴ նախագահը: