Ոստիկանները Կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել 42 ցուցարարի. ակցիան ավարտվել է

Ոստիկանությունը Կառավարության մոտից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 42 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը երթով շարժվել են կառավարության շենքի մոտից, մյուս մասը մնացել են շենքի դիմաց: Երթով շարժվողները, սակայն, չեն ցանկացել ենթարկվել ոստիկանության պահանջին՝ չանցնել փողոցների երթևեկելի հատվածով: Ընդդիմադիր կուսակցություններն իրենց հրավիրած ակցիան համարել են ավարտված: