Իրազեկում՝ «Ես և իմ հայրենիքը» դասընթացների մասին

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից և սոցիալական ու բնական միջավայրից: Դասընթացի շրջանակում ուսումնասիրվելու են աշխարհն ու տարբեր քաղաքակրթություններից ստացած ժառանգությունն ու դրանց ազդեցությունը մեր օրերի վրա:

Առարկան դասավանդվելու է 5-6-րդ դասարաններում՝ որպես հասարակագիտական առարկաների հիմք:
Առարկան կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.

1. Անհատ
2. Ինքնություն
3. Հասարակություն
4. Արժեք

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները՝
1.հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն (հասկացությունն առարկայի հիմքում ընկած գաղափարներն են, որոնք չունեն ժամանակի, տարածության և մշակութային սահմանափակումներ),
2.հմտություններ՝
✔սովորողի ուսումնական հմտությունների զարգացում՝ քննադատական, վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողություն,
✔հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում,
✔ինքնակազմակերպման հմտություն:

3. ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն,
4. տարբերակված ուսումնառություն,
5. իրական կյանքին առնչվող և խնդրահարույց հարցերի հետազոտման վրա հիմնված ուսումնառություն:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։