Ռեգնում հրատարակչական տան տնօրեն Մոդեսթ Կոլերովը հայտարարել է, որ «արտասահմանում գտնվող ռուս հայրենակիցներին անհրաժեշտ է մոբիլիզանալ ձուլումից խուսափելու համար»:
«Հայրենակիցներ» բառը որոշ ժամանակներից ի վեր Հայաստանում ընդունվում է որպես Ռուսաստանի նեոգաղութացման հոմանիշ: Նույնանուն ծրագրի օգնությամբ Ռուսաստանը փորձում է ներգրավել հետխորհրդային պետությունների քաղաքացիներին իր ժողովրդագրական խնդիրները լուծելու և միաժամանակ այդ երկրներում ազդեցության լծակ ունենալու համար:
Դրա համար Ռուսաստանն օգտագործում է մի շարք գործիքներ: Ասենք, վիզաների ռեժիմի բացակայությունը: Ինչպես այսօր հայտարարել է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, մարդիկ չէին գնա Ռուսաստան, եթե այնտեղ չգտնեին ապրելու և աշխատելու լավ պայմաններ: Իսկ իրականոմ շատ հայեր գնում են Ռուսաստան երկու պատճառով. ի տարբերություն արևմտյան երկրների, որոնք դժկամությամբ են ներս թողում հետխորհրդային քաղաքացիներին, այնտեղ հեշտ է գնալ, եւ երկրորդ՝ Ռուսաստանում հեշտ է աշխատել «ստվերում», այլ կերպ ասած՝ անօրինական. չվճարելով հարկերը և կաշառքով հարցեր լուծելը: Իսկական «դրախտ»: Կարդալ ավելին