Կառավարությունը 424 մլն կտրամադրի մոտ 150 հա անտառ վերականգնելու համար

Կառավարությունը 424 մլն կտրամադրի մոտ 150 հա անտառ վերականգնելու համար
Կառավարությունը 424 մլն կտրամադրի մոտ 150 հա անտառ վերականգնելու համար

ՀՀ կառավարությունը 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց Գրիգորյանը: