Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. Մարգարա անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը. Factor

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: