«Մենք շարունակելու ենք ջատագովել իրավահավասարությունը՝ որպես համակեցության պարտադիր պայման»․ Սոնա Ղազարյան

Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Մինչ օրս իմ գործունեությամբ աշխատել եմ անել հնարավորը նպաստելու մարտի 8-ի իրական նպատակի իրացման համար:

Գործընկերներիս հետ համահեղինակել ենք «Հայրության արձակուրդի մասին» օրենքի նախագիծը և կատարել փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում պաշտպանելու մինչև մեկ տարեկան երեխա խնամողի իրավունքները:

Մեր խմբակցության կողմից շրջնառված և ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքով էլ փորձել ենք խրախուսել կանանց ներգրավվածությունը կուսակցություններում՝ դիտարկելով դրանք որպես քաղաքականություն մուտք գործելու դարպասներ:

Ես և իմ կին և տղամարդ գործընկերները մեր ելույթներում շարունակելու ենք ջատագովել իրավահավասարությունը՝ որպես համակեցության պարտադիր պայման:

Այսօր իմ խոնարումն ու երախտիքն եմ ուզում հայտնել մեր հայ մայրերին, ովքեր հերոսներ են մեծացրել, իմ անսահման հիացմունքը Ձեզ:

Սիրելի քույրեր, երազեք և համարձակ իրականացրեք ձեր երազանքները»: