Ինչպես աջակցություն ցուցաբերել Արցախին. բոլոր կոնտակտները Հայաստանից և Սփյուռքից օգնության համար

Արցախին ու Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցուցաբերելու համար հարկավոր է դիմել մարզպետարաններ, Երևանում՝ վարչական շրջաններ, իսկ գումարային աջակցության համար՝  փոխանցումներ իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` himnadram.org կայքի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես:

ՀՀ մարզերից և Երևանից նյութական աջակցություն ցուցաբերելու գործընթացը

ՀՀ մարզերից մեկում բնակվելու պարագայում քաղաքացիները նյութական աջակցություն կարող են ցուցաբերել՝ դիմելով մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը:

Արագածոտն – 055042400
Արմավիր – 093929595
Արարատ – 091480731
Գեղարքունիք – 077355441
Կոտայք – 091475565, 098475565, 055254200
Վայոց Ձոր – 093855010
Լոռի – 098950214
Շիրակ – 098090807
Տավուշ – 094525101
Սյունիք – 094324959

Երևան քաղաքում ապրողները կարող են դիմել իրենց վարչական շրջանի կոնտակտային անձին, ով կօգնի ճիշտ կազմակերպել գործընթացը:

Ավան – 011518113, 011518147, 094334465
Արաբկիր – 011518180, 011518179, 093414401
Աջափնյակ – 011518044, 011518033, 098677627
Դավիթաշեն – 011518259, 011518289, 091910676
Կենտրոն – 011518420, 011518416, 098494419
Էրեբունի – 011518360, 011518361, 093835064
Մալաթիա-Սեբաստիա – 011518572, 011518512, 098696679
Նոր Նորք – 011518611, 011518673, 011518654, 091499087
Նորք-Մարաշ – 011518706, 098499469
Նուբարաշեն – 011518732, 077355653
Շենգավիթ – 011518797, 094989778
Քանաքեռ-Զեյթուն – 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752

Համապատասխան աշխատակիցը, ելնելով առկա կարիքներից, կհուշի բոլորին, թե ինչ տեսակի աջակցություն է հարկավոր տվյալ ժամանակահատվածում:

Սփյուռքից նյութական աջակցություն ցուցաբերելու գործընթացը

Սփյուռքից ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերելու նպատակով բոլոր հայրենակիցները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37410589155:

Դրամական փոխանցումներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի` himnadram.org կայքի միջոցով:

Հիմնադրամին $10.000-ից ավելի փոխանցումները հարկավոր է իրականացնել բանկային փոխանցումով՝ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարներին (հաշվեհամարները՝ ստորև):

Դրամական, դոլարային, եվրոյով և ռուբլիով փոխանցումներ

Եթե ծանրաբեռնվածության պատճառով կայքի հասանելիության հետ խնդիր առաջանա հնարավոր է օգտագործել տրամադրվող հաշվեհամարները:

Արտերկրից փոխանցումների դեպքում փոխանցման նպատակը հարկավոր է նշել՝ Համազգային դրամահավաք կամ հումանիտար օգնություն:

Դրամական փոխանցումների համար՝
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Եվրոյով փոխանցումների համար՝Correspondent bank:
Commerzbank, Frankfurt
SWIFT code: COBADEFF
Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EUR
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003249150
All-Armenian Fund

Դոլարային փոխանցումների համար՝
Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund

Ռուբլիով փոխանցումների համար՝
Банк корреспондент:
Межгосударственный Банк, Москва
БИК 044525362
К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка России
Банк получателя
К/с 30111810400000000002
Центральный Банк Республики Армения
ИНН 9909106378
КПП 774487001
Общеармянский фонд
Получатель
Счет: 103003248152
Общеармянский фонд

Paypal: [email protected]

Տիգրան Ավինյանը կոչ է արել զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց:

Նա կոչ է արել նաև ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ համաձայնեցնել գործողությունները մարզերում՝ մարզային իշխանության, Երևանում՝ վարչական շրջանների հետ, որպեսզի աջակցությունը հնարավորինս հասցեական լինի: