Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել

Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:

Ինչպես գրում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:

«Երկրի մի շարք շրջաններում իրականացված ահաբեկչական իրադարձությունների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի հետ կապված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր»,-ասվում է Ուալիի տարածած հաղորդագրության տեքստում: