«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ 2018 թ. հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, հավաքագրում է դիտորդներ՝ Արմավիրի մարզում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար և նախատեսվում է պարտադիր վերապատրաստում: 

Խնդրում ենք գրանցվել միայն, եթե բնակվում եք Երևան քաղաքում կամ Արմավիրի մարզում:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. հոկտեմբերի 3՝ ժ․ 23:59: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո: