Պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ 27-ամյա Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ կրտսեր Բագրատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Սերգեյ Բագրատյանի 27-ամյա որդին կասկածվում է Վայոց ձորի մարզում գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանին ծեծի ենթարկելու մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։