Վարչապետը հանձնարարել է Ոստիկանության և ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։

Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»։

Խոսքի ավարտին վարչապետը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ։

Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում

Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, April 21, 2021