«Հայաստանի Գավաթ» առաջնությունը՝ ի հիշատակ պատերազմում վերջերս անմահացած հայորդիների

Ապրիլի 3-ին Հայաստանի Կիոկոուշին կարատեի ֆեդերացիան «Միկա» մարզադահլիճում անցկացրեց «Հայաստանի Գավաթ» առաջնությունը՝ ի հիշատակ պատերազմում վերջերս անմահացած հայորդիների։ Նրանց շարքերում էին նաև ֆեդերացիայի լավագույն մարզիկներից, ովքեր Եվրոպայի ու Կովկասի չեմպիոններ էին։ Ֆեդեացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը հանդիսավոր բացման արարողության ժամանակ ֆեդերացիայի նահատակված մարզիկներ Արթուր Սուքիասյանի և Ազատ Ալոյանի՝ մինչ պատերազմը վաստակած սև գոտիներն ու դրանց հավաստագրերը հանձնեց իրենց ծնողներին, ովքեր, վստահաբար, մասունքի պես կպահեն դրանք, քանի որ նրանց որդիների 10 տարիների ընթացքում թափած քրտինքն է ամփոփված այդ սև գոտու մեջ։

Երախտիքի խոսքեր հնչեցվեցին նաև պատերազմում վիրավորում ստացած ֆեդերացիայի մարզիկներ Նարեկ Մեսրոպյանի և Դավիթ Կարապետյանի հասցեին։