«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն չի ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին․ Հերքում

Խոսրովի անտառ պետական արգելոց-ից տեղեկաղնում են․

Ի պատասխան EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայք -ի տարածած տեղեկատվությանն այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը:

Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները: