Լրացավ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարին

Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի օրը, հայազգի լրագրողի ընկերները և հարազատները երթ կկազմակերպեն դեպի նրա սպանության վայր՝ «Ակօս» թերթի խմբագրատուն:
Այս տարվա հիշատակի ակցիան, սակայն, կտարբերվի նախորդներից: Պատճառը երկու օր առաջ Ստամբուլի քրեական դատարանում կայացված վճիռն է, որը թուրքական հանրության ու քաղաքական դաշտի մի զգալի մասի մոտ խորը վրդովմունք առաջացրեց: Քաղաքական ու հասարակական գործիչների, նույնիսկ պաշտոնյաների մեծ մասը դատավճիռը թերի է համարում, քանի որ այն վերհանեց միայն սպանության անմիջական իրականացնողներին` չբացահայտելով իրական կազմակերպիչներին:
© Medialab.am