Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով։Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։

Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։