Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: