Կհաշվարկենք մեր մասնագետներին և կներկայացնենք ՊՆ. եզդիական համայնք

Կհաշվարկենք մեր մասնագետներին և կներկայացնենք ՊՆ. եզդիական համայնք
Կհաշվարկենք մեր մասնագետներին և կներկայացնենք ՊՆ. եզդիական համայնք

ՍԻՆՋԱՐ-ը գրում է. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
 
Այս գործողություններով Ադրբեջան պետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում մարդու հիմնարար իրավունքները: Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք և երեխաները:
Հայաստանի եզդի համայնքի անունից դատապարտում ենք կատարվածը և պատրաստակամություն հայտնում անցնել Հայկական Բանակի շարքերը ու պաշտպանել Հայաստան աշխարհի սահմաններ:
 
Այսօրվանից «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը կիրականացնի հաշվառում և ՀՀ ՊՆ-ին կներկայացնի այդ մասնագետների (ռազմական և քաղաքացիական) ցուցակները, ովքեր պատրաստ են գնալ սահաման:
 
Փառք Հայաստանի Հանրապետությանը