Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Հայաստանում հասարակական գործունեությամբ զբաղվելու մասին

Ռուսաստանում գործունեություն ծավալող հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն և սկսելու է իրականացնել հասարակական գործունեություն:

Հայրենի Փարփի գյուղից արված իր տեսաուղերձում Վարդանյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին որոշումը ընդունել է 2020-ի արցախյան պատերազմից հետո:

«Ինձ համար սա կարևոր որոշում է, որն ընդունել եմ հակսանալով մի բան՝ այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս մեզ բոլորիս անտարբեր լինել, չմտածել, չանհանգստանալ ու չփորձել փոխել հայկական աշխարհի ապագան: Դառնալով հասարակական գործիչ, հասկանում եմ, որ մեծ բեռ եմ վերցնում ինձ վրա, հասկանում եմ, որ դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի շատ հանգիստ ապրել:

Այն իրավիճակը, որ մենք ապրելու ենք հանգիստ Մոսկվայում, Փարիզում, Գլեյնդելում, չի աշխատելու: Պետք է միանանք ու կառուցենք ապագա հայկականը», -ասել է նա: