Սերգեյ Դանիելյան. Շուշան Պետրոսյանի, Մազմանյանի ու Հախվերդյանի լեզվակռվի մասին

Սերգեյ Դանիելյան. Շուշան Պետրոսյանի, Մազմանյանի ու Հախվերդյանի լեզվակռվի մասին
Սերգեյ Դանիելյան. Շուշան Պետրոսյանի, Մազմանյանի ու Հախվերդյանի լեզվակռվի մասին

«Չգիտեմ Ռուբեն Հախվերդյանը իշխանություններից փող վերցրե՞լ է, թե՞ չի վերցրել, բայց եթե վերցրել է` լավ է արել: Ի տարբերություն ուրիշների` ինքը, որ վերցնում է, փողը վերցնելուց հետո չի սապոնվում:

Երեւի վերցրել է իր գործերի համար: Արվեստագետը պարտական ու պարտավոր չէ, եթե իշխանություններից ինչ-որ մեկը իրեն փող է տվել, հեչ պարտադիր չէ, սազը վերցնի ու սկսի երգել այդ իշխանությունների մասին: Անբարոյականությունը կլիներ դա եթե մի հարցում օգնեին, ինքը սկսեր երգել նրանց գովքը: Ես այդ դիրքորոշմանն եմ հակված, քան նրանց, որոնք իշխանություններից օգտվում են ու սկսում են երգել նրանց համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը` անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի` արդեն մի քանի օր շարունակվող լեզվակռվին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/07/211922/