Մոսկվայում կայացել է Հայաստանի ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը. Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆան այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությունից:

Ըստ աղբյուրի, նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը:

Կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը․

– երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,

– փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները:

Կողմերը պայմանավորվել են մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել փորձագիտական ենթախմբերի ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-н անցկացնել դրանց առաջին նիստերը:

Եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: