«Այսօրվա համաներումը շատ լավն է». Գեւորգ Կոստանյան

«Այսօրվա համաներումը շատ լավն է». Գեւորգ Կոստանյան
«Այսօրվա համաներումը շատ լավն է». Գեւորգ Կոստանյան

Այսօրվա համաներումը՝ համեմատած նախորդ համաներումների հետ, շատ լավն է։

Համաներման նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստով՝ 24-ժամյա ռեժիմով քննարկում է կառավարության ներկայացրած համաներման նախագիծը:

Միաժամանակ Կոստանյանը հայտարարել է, որ ցանկացած համաներման արդյունքում հանցավորության աճ է գրանցվում եւ կոչ է արել իշխանություններին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական կանխարգելիչ եւ նախականխիչ միջոցառումներ՝ այդ աճը կանխելու համար:

Կոստանյանը կոչ է արել պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին։