ԱԱԾ-ն հերքում է տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխվելու լուրերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

«Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները», -նշվում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։: