Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Աբովյանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: