Նոյեմբերի 14-ից մինչ այժմ շուրջ 40 300 արցախցի է վերադարձել նախկին բնակության վայր

Ռուս խաղաղապահների օժանդակությամբ Երևանից Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել 647 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչ այժմ շուրջ 40 300 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: