«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» ֆինանսավորմանը կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ

«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» ֆինանսավորմանը կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ
«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» ֆինանսավորմանը կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ:

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի տարածած հաղորդագրությունում:

«Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի նոր իշխանությունները հստակ ընդգծում են գիտության կարևորությունը, քանի որ սա ՀՀ բյուջեի նախագծում արված ամենամեծ փոփոխություններից մեկն է: Իհարկե, սրան զուգահեռ, պետական կառավարման լիազոր մարմինը պետք է քայլեր ձեռնարկի՝ գիտության վրա ծախսվող գումարներն առավել արդյունավետ ու հաշվետվողական դարձնելու համար, իսկ մոտ ապագայում նաև նոր ծրագրեր ներկայացնի Կառավարությանը:

Միևնույն ժամանակ, գործադիրը պետք է շարունակի իր նախորդ տարվա որդեգրած քաղաքականությունը և այս տարի ևս իր խնայողություններից գումար տրամադրի նոր գիտատեխնիկական սարքերի ու սարքավորումների գնման համար: ՀՀ Կառավարության կողմից կատարված սույն քայլը համարում ենք առաջընթաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտության բյուջեում տարիներ շարունակ որևէ ավելացում չէր կատարվել, և սա դիտարկում ենք որպես միայն առաջին քայլ գիտության ֆինանսավորման ավելացման ճանապարհին ու ակնկալում, որ, արդյունքին զուգահեռ, կավելանան նաև գիտությանը հատկացվող գումարները:

Տվյալ դեպքում ավելացումը կազմում է շուրջ 1 մլրդ 351 մլն դրամ, և գիտությանը հատկացված ամբողջական գումարից չի գանձվելու ԱԱՀ-ն, ինչը, կարելի է ասել, էլ ավելի է բարձրացնում գիտության վրա ծախսվելիք գումարի չափը: Հավելեմ, որ գործընկերոջս՝ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին առաջարկել էինք Կառավարությանը 1 մլրդ 500 մլն դրամով ավելացնել թեմատիկ ֆինանսավորմանը տրամադրվող գումարը, որը, կարող ենք արձանագրել, հիմնականում բավարարվել է», տեղեկցնում է Մխիթար Հայրապետյանը։