Թուրք քաղաքական գործիչ. «Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու»

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցությաննահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիականպատերազմ է սկսվելու:

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակըվտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր ենձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծվնաս կհասցնի իշխանության վարկանիշին և ընտրություններում նրանց ստանալիք քվենկարող է կտրուկ անկում ապրել:

Այս մասին տեղեկացնում է  Ermenihaber.am-ը։