Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցի հայտադիտումների ժամկետըերկարաձգվում է

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում
2024 թվականի սեպտեմբերից գործելու է համաշխարհային կինոյի լավագույն
ռեժիսորների ցանկում ընդգրկված կինոյի վարպետ Ալեքսանդր Սոկուրովի
արվեստանոցը:


Արվեստանոցի ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հումանիտար
առարկաների ուսումնասիրությանը, հայոց պատմությանն ու մշակույթին։
Առանձնահատուկ կշեշտադրվի միջազգային համատեքստում ազգային
բնավորության եւ ինքնության հետ աշխատանքը, որն էլ դառնալու է ապագա
ֆիլմերի հիմքը: Արվեստանոցում կդասախոսեն հայ եւ միջազգային առաջատար
մասնագետներ: Դասընթացները կընթանան հայերեն եւ ռուսերեն՝
համաժամանակյա թարգմանությամբ։


Հաշվի առնելով դիմորդների խնդրանքը՝ որոշում է կայացվել
հայտադիմումների ընդունման ժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 31-ը
ներառյալ: Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ հարցազրույցի
եւ ստեղծագործական քննության արդյունքներով։

Առաջինը փաստաթղթերի եւ
պորտֆոլիոյի ընդունման փուլն է՝ մինչեւ սույն թվականի հուլիսի 30-ը: Այս փուլի
արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 16-ին։ Երկրորդ՝ հարցազրույցի եւ
ստեղծագործական քննության փուլը կանցկացվի օգոստոսի 19-28-ը:
Ընդունելությանը հատկացված է 15 տեղ՝ Հայաստանի քաղաքացիների եւ
օտարերկրյա դիմորդների համար:


Ընդունելության պահանջներն ու արվեստանոցի հետ կապված բոլոր
մանրամասները հրապարակված են ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքում:
Հավելենք, Հայաստանի կինոգործիչների միությունն աջակցում է
արվեստանոցի աշխատանքներին եւ պարապմունքների մի մասը կանցկացվեն
Կինոյի տանը։