Էներգետիկ վթարի վերաբերյալ ԱԱԾ նախնական եզրակացությունը կներկայացվի 10 օրվա ընթացքում. Վանեցյան

Էներգետիկ վթարի վերաբերյալ ԱԱԾ նախնական եզրակացությունը կներկայացվի 10 օրվա ընթացքում. Վանեցյան
Էներգետիկ վթարի վերաբերյալ ԱԱԾ նախնական եզրակացությունը կներկայացվի 10 օրվա ընթացքում. Վանեցյան

Տասն օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում  այս մասին հայտնեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՝ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, և 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,– նշեց Վանեցյանը։