Ամենագնաց նոր ռեանիմոբիլ` Ալավերդու ԲԿ-ին

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

Հաշվի առնելով, որ Ալավերդու ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր, իսկ շտապ օգնության սպասարկման տարածքը հայտնի է բարդ ռելիեֆով, հաճախ նաև անանցանելի ճանպարհներով` առողջապահության նախարարությունը նորագույն սարքավորումներով հագեցած, նոր ամենագնաց ռեանիմոբիլ է հատկացրել բժշկական կենտրոնին:

Վերջնանպատակն է՝ հիվանդին հասնել ավելի արագ, կարճ ժամկետում իրականացնել նեղ մասնագիտական բուժօգնություն, ավելացնել փրկված կյանքերի քանակ: