ՔՊ-ն հետաձգե՞լ է Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցի քվեարկությունը. Factor

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի հստակեցում, թե երբ կանցկացնի Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցի քվեարկությունը։ Factor.am-ին իշխանական պատգամավորները փոխանցեցին, որ դեռ հայտնի չէ, թե երբ այն տեղի կունենա։

Հիշեցնենք` ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է իր կուսակցության անդամ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, ինչը քաղհասարակության և ընդդիմության շրջանում սուր քննադատության է արժանացել։ Սիրունյանը համացանցում հայտնի է ի պաշտպանություն իշխանության իր հայհոյախառն գրառումներով։ Երեկ ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ այդպես էլ չպատասխանեց իր գրառումներին վերաբերող հարցադրումներին և ափսոսանքի խոսք չհայտնեց իր պահվածքի համար։