Փոխվարչապետը, նախարարներն ու ոստիկանապետը դիմակներ են բաժանում քաղաքացիներին

 ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ է բաժանում փողոցում քայլող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց, որ դիմակներ բաժանելու ակցիան իրականացնում է Շենգավիթ վարչական շրջանում:

«Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- ասաց Թորոսյանը:

Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիներին դիմակ բաժանելու ակցիա են իրականացնում նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: