Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Ռուսաստանի ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Ռուսաստանի ժողովրդին: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ուղերձով հանդես կգա մոտակա ժամերին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նա ներկայացրել էր ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով:

Խորհրդի նիստի ավարտին ՌԴ նախագահը հայտնել էր, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: