Մարտի 17-ին, ժամը 17։10-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում՝ կամրջի մոտ, այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:56-ին: Այրվել են մոտ 65 հակ անասնակեր և 2000 քմ եղեգնուտ։
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։