Կարծում եմ՝ նոր մահեր կլինեն, խոսակցություններ կան՝ տեսեք ինչեր են դեռ պայթեցվելու. Սեդա Սաֆարյան. տեսանյութ

նեն, խոսակցություններ կան՝ տեսեք ինչեր են դեռ պայթեցվելու. Սեդա Սաֆարյան
նեն, խոսակցություններ կան՝ տեսեք ինչեր են դեռ պայթեցվելու. Սեդա Սաֆարյան

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ

Տիկին Սաֆարյա՛ն, օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօերնի հուղարկավորությունը, ըստ պաշտոնական վարկածի՝ կատարվածը ինքնասպանություն էր։ Հաշվի առնելով կրակված մոտ 40 պարկուճները, Կուտոյանի զբաղեցրած դիրքը՝ որքանո՞վ է այս վարկածը հավատ ներշնչում։

-Անկեղծ ասած, երբ որպես իրավաբան կարողանանք այն վերլուծել, պետք է գործի ամբողջ նյութերին տիրապետենք։ Բայց առաջին իսկ պահից եղած տվյալներն ու կողմնակի անձանց հայտնած տվյալները հաշվի առնելով՝ պետք է գործը մի քանի վարկածով քննվի, և գիտեմ, որ այդպես էլ ընթանում է։

Քննություն է տարվում՝ ինչպես ինքնասպանության հակելու, այնպես էլ սպանության, այլ հանցագործություն թաքցնելու վարկածով, և չորրորդ վարկած էլ, որքան գիտեմ, կա։ Սրանցից որն էլ հերքվի, պետք է այնպես արվի, որ հավատանք՝ դա է գործի իրական դրդապատճառը։

-Ներկա պայմաններում, այս իրավական համակարգով, իրավապահ մարմիններով հնարավոր կլինի՞ Գեորգի Կուտոյանի մահը բացահայտել։


– Ես այդքան էլ վստահ չեմ: Վերջերս մի քրեական գործ քննվեց՝ Վահե Պարազյանի գործը, որը կապված էր «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանի հետ, չկարողացան անգամ Սամվել Կարապետյանին հարցաքննել, չկարողացան Հայկազ Բաղմանյանին հարցաքննել:

Եթե իրենք այդքան անկարող են, և դա ձևակերպեցին, որ իրենք զանգահարել են, բայց իրենց պատասխանել են, որ զբաղված են, և դրանով նրանք բավարարվել են, դա նշանակում է՝ Քննչական կոմիտեն պատրաստ չէ մեծ գործ քննելու։

Դառնալով Կուտոյանի թեմային, թող Աստված տա՝ սխալվեմ, բայց ես վստահ չեմ, որ կիմանանք ճշմարտությունը։ Ա՛յ, եթե Հայկ Հարությունյանի մասին իմանայինք ճշմարտությունը, մյուս երկու մահվան դեպքերը չէին ծնվի։

Դեռ խոսակցություններ կան, տեսեք՝ ոնց է պայթեցնելու, տեսեք՝ ինչեր են պայթեցվելու… Այսինքն՝ այնպիսի բաներ են լինելու, որոնք հասարակության մեջ հնչեղություն կունենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և factor.am-ի տեսանյութում: